կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 10:00
Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը. «Հրապարակ»

Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից ավելի ձայն։

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դրական պատասխան տվեց հարցին՝ եթե «Ելք»-ով չմասնակցեն, միայնակ մասնակցելո՞ւ են։ Իսկ թե ինչ ֆորմատով՝ դեռ քննարկումներ են ընթանում։ Ճի՞շտ է, որ Մանե Թանդիլյանի թեկնածությունն է քննարկվում։ «Քանի դեռ չկա վերջնական որոշում մասնակցության մասին, կոռեկտ չեմ համարի որեւէ անուն տալ, առավել եւս՝ քննարկել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: