կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-24 14:03
Իրավական

Գերեզմանատանը 45-ամյա տղամարդու պարանոցին դանակով հարվածելու համար ձերբակալվել է համագյուղացին

Գերեզմանատանը 45-ամյա տղամարդու պարանոցին դանակով հարվածելու համար ձերբակալվել է համագյուղացին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գեղարքունիքի  գյուղերից մեկի գերեզմանատանը, իր ներկայությամբ, նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված տղամարդը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 1973թ. ծնված համագյուղացու պարանոցի հատվածին, և դիմել փախուստի: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: