|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը փնտրում է 16-ամյա աղջկա համագյուղացի՝ 15-ամյա Գ. Ս.-ին, ով կասկածվում է գյուղի եկեղեցու հետնամասում Հ. Մ.-ի նկատմամբ բռնաբարություն կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկն իրավապահներին հայտնել է, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմավիրի հիվանդանոց, սակայն բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ նաև համոզել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չբողոքի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում