Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այսօր սարսափելի դեպք է պատահել՝ թաղման ժամանակ մի տղամարդ դանակով կտրել է համագյուղացու պարանոցը:
Գեղհովիտի ղեկավար Վարդան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն էլ է ներկա եղել թաղման արարողությանը, երբ հանկարծ աղմուկ-աղաղակ է լսվել: «Հանգուցյալը մի կին էր, որն ամենևին էլ կապ չուներ դեպքի հետ: Մեր գյուղացիներից մեկը՝ Ս. Ը.-ն, դանակով մոտեցել է թաղման մասնակից համագյուղացու՝ Ա. Մ.-ին, ու կտրել նրա պարանոցը: Նրանք իրեր հետ բարեկամական որևէ կապ չունեն, երկուսն էլ գյուղի տղա են, անգամ չէին էլ շփվում իրար հետ: Բոլորը զարմացած են, թե ինչ են ունեցել իրար հետ կիսելու»,- ասաց Պողոսյանը:
Մարտունու ԲԿ-ից էլ մեզ տեղեկացրեցին, որ դանակահարվածը տեղափոխվել է իրենց մոտ, վիճակը ծանր է, քանի որ շատ արյուն է կորցրել: Տուժածին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել, այժմ տեղափոխում են Երևան:
Իրավապահները դանակահարողին արդեն հայտնաբերել ու վնասազերծել են: