Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոնրերին պատճառվել է էական վնաս՝ ընդհանուր առմամբ 1.286.234 դրամի չափով: Ընդերքի ապօրինի օգտագործման փաստերով քրեական գործեր են հարուցվել նաև Գեղարքունիքի մարզի դատախազությունում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գեղհովիտ համայնքի տարբեր հատվածներում առանց համապատասխան թույտվության կատարվել են ընդերքի համապատասխան օգտագործում՝ պետությանը պատճառելով զգալի չափի վնաս: Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակներում առկա են ընդերքի օգտագործման կանոնների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում և Գեղարքունիքի մարզի դատախազությունում հարուցվել են 5 քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին