Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 13-ին Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը մրցել էր Ջիբրալթարի ընտրանու հետ և 0:1 հաշվով պարտվել:
ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գնահատականով՝ Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն է կրել: Նա նշեց, որ չի ուզում ֆեդերացիայի նախկին ղեկավարների մասին որևէ բան ասել, սակայն պնդում է՝ 20 տարվա փչացածը 20 օրում չեն ուղղում: «Մեր հավաքականը ոչ ամենալավ վիճակում է գտնվում տարբեր պատճառներով: Կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանի որ ով հասկանում է ֆուտբոլից, գիտի, որ չենք կարող օդից ունենալ մեսսիներ, ռոնալդոներ: Խաղից հետո ես հանդիպել եմ մեր ֆուտբոլիստների հետ ու ասել, որ դուխները տեղը պահեն ու չընկճվեն, չնայած, այո, ամոթ է, որ պարտվել ենք: Բայց ունենք, ինչ ունենք»,- ասաց Վանեցյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ում 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ունենք, և պետք է զարգացնենք մասսայական ֆուտբոլը:
Խոսելով Վարդան Մինասյանի հրաժարականի մասին՝ Վանեցյանը նշեց, որ չէր կարելի այս պահին նման քայլի դիմել:
Հարցին, թե ինքը ֆուտբոլից հասկանո՞ւմ է, Վանեցյանը պատասխանեց, որ խորացված ձևով չի հասկանում, սակայն ֆեդերացիայի գործը միայն խաղերով չի սահմանափակվում: «Ֆեդերացիայի գործն է նաև ֆուտբոլը զարգացնելն ու մասսայականացնելը»,- նշեց նա: