Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը:
Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հաշվի առնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջները՝ խորհրդարանական խմբակցությունները սահմանված ժամկետում պետք է թեկնածու առաջադրեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար:
«Հաշվի առնելով խմբակցության անդամների հետ մեր նախնական քննարկումները՝ այդ պաշտոնի համար առաջադրում եմ Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուն երի և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների և մեր հանրապետության»,- ասել է Ա. Թովմասյանը:
Խմբակցության անդամները ողջունել են Ա. Բեգլարյանի թեկնածությունը և միաձայն որոշմամբ նրան առաջադրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: