|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության՝ Կորեական թերակղզու հարցերով կենտրոնի նախկին տնօրեն Էնդրյու Կիմը պատմել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից` հանուն իր երեխաների. հայտնում է Газета.ру-ն:
Էնդրյու Կիմի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հետաքրքրվել է Կիմ Չեն Ընից, թե նա իսկապե՞ս պատրաստ է ապամիջուկայնացմանը: Ի պատասխան` Կիմ Չեն Ընը հիշեցրել է Պոմպեոյին, որ ինքը նաև հայր է ու ամուսին:
«…Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները պայուսակում իրենց հետ միջուկային զենք կրեն` իրենց կյանքն ապրելու համար», - ասել է նա: