|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է Փհենյանի կողմից միջուկային ու հրթիռային փորձարկումների դադարեցման, ինչպես նաև միջուկային փորձարկումների համար նախատեսված խոշոր հրաձգարանի փակման մասին. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Կիմ Չեն Ընի խոսքով` նման փորձարկումների կարիք այլևս չկա, քանի որ երկիրն ավարտել է միջուկային զենքի ստեղծումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արձագանքել է նորությանը: «Սա շատ լավ նորություն է թե՛ Հյուսիսային Կորեայի, թե՛ ամբողջ աշխարհի համար. մեծ առաջընթաց: Անհամբերությամբ սպասում եմ գագաթաժողովին»,- գրել է նա` նկատի ունենալով Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը: