Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետութունում:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով ՌԴ-ից դեպի Երևան ընթանալիս Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռու կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել, և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Կայքի տեղեկություններով՝ Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գևորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Երկրորդ օրն է՝ մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում և չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան, քանի որ դեսպանատանը քար անտարբերություն են ցուցաբերում: Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կա'մ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կա'մ քնով է ընկել: