|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի եւ կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել ժողովրդավարական արժեքները եւ օրենքները։ Ուշագրավ է, որ հոկտեմբերի 7-ից Ստրասբուրգում է նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ մասնակցում են աշնանային նստաշրջանին։ Այնտեղ է նաեւ «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով արտահերթ ընտրությունների մասին ելույթ է ունեցել՝ նշելով դրանց անհետաձգելիությունը։ Նազարյանին ԵԽԽՎ գործուղելով՝ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի վստահում Մարուքյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: