|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրել երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։ Այս մասին հայտնել է Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։
Հարցին՝ արդյոք բողոքարկելո՞ւ են դատարանի որոշումը, պաշտպանը պատասխանեց. «Պարտադիր»:
Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Հոկտեմբերի 6–ին գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր: Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։