Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու հերթական փորձը ձախողվել է: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը քննել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Առավել աղմկահարույց էր, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության, իշխանության յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել էին ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, Արթուր Վանեցյանը և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ապօրինի զենք-աինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկածը, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ, փաստելով հիմնավոր կասկածի բացակայությունը։
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ առաջին ատյանի դատարանն օրերս կրկին քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, բայց այս անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:
Ըստ «Փաստինֆո»-ի, դատախազությունն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել: