|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյը հրաժարական է տվել: Այդ մասին ասվում է միջազգային կազմակերպության հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
Ուրբաթ օրը ԶԼՄ-ները հայտնեցին, որ Խունվեյn անհետացել է Չինաստան այցից հետո. ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Ավելի ուշ չինական South China Morning Post թերթը հայտնել էր, որ Խունվեյը Չինաստանում հետաքննության տակ է հայտնվել և Չինաստան ժամանելուն պես նրան տարել են հարցաքննության:
Կիրակի Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ Խունվեյի նկատմամբ ստուգում է սկսվել` օրենքը խախտելու հետ կապված: