|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ճապոնիայի խոշորագույն էներգետիկ ընկերության` «Տոկիո էլեկտրիկ փաուերի» նախագահ Մասատակա Սիմիձուն այսօր հրաժարական է տվել` իր վրա վերցնելով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատասխանատվությունը:
Սպասվում է, որ ընկերությունը կհայտարարի նաեւ իր կորուստների ծավալի մասին, որը, ըստ տեղական ԶԼՄ-ների, գնահատվում է 1,2-1,5 տրիլիոն իեն (մոտ 18,5 մլրդ դոլար):
Ճապոնիայի հւոսիսարեւելյան շրջաններին, ներառյալ` Տոկիոն, էներգիա մատակարարելու մենաշնորհ ունեցող ընկերությունը երբեւէ նման հսկայական կորուստներ չի կրել: Այդ գումարում ներառվում են նաեւ վթարի հետեւանքների վերացման հետ կապված ծախսերը: Ընկերությունը ստիպված կլինի փոխհատուցում վճարել նաեւ ատոմակայանի վթարից տուժածներին, վարակված գոտու գյուղացիներին, ձկնորսներին, գործարարներին: