Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որով աշխատանքային օրերի տեղափոխություն է կատարվում: Նման անհրաժեշտություն ծագել է հանրապետությունում կարևորագույն միջոցառումների անցկացմամբ, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմամբ:
Ավինյանը նշեց, որ գագաթաժողովին մասնակցելու են 40-ից ավելի երկրների ղեկավարներ, այսինքն` սա աննախադեպ միջոցառում է, և նրանց անվտանգությունն ու պատշաճ տեղաշարժն ապահովելու նպատակով կարիք է լինելու փողոցներ փակել, ինչի արդյունքում առաջանալու են անհարմարություններ քաղաքացիների համար: Ըստ այդմ` առաջարկվում է տեղափոխել հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը:
Բանավեճ ծավալվեց կառավարության անդամների միջև. ոմանք համարում էին, որ օրենքում լրացում կատարելու ձևակերպումը հստակ չէ, ոմանք էլ` որ չարժե աշխատանքային օրերը տեղափոխել, քանի որ Հայաստանը մի քանի անգամ խոշոր միջազգային կարևորության միջոցառումներ է անցկացրել, որոնց ընթացքում երկրի բնականոն աշխատանքը չի խաթարվել:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ խնդիրն այն է, որ գագաթաժողովի ժամանակ հազարավոր մարդիկ նույն ժամին մի կետից շարժվելու են դեպի միևնույն կետը, և պետք է ապահովել, որ խցանումներ, ուշացումներ չլինեն: Վարչապետի առաջարկով` ձևակերպման մեջ ավելացվեց «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ» նախադասությունը:
Որոշումն ընդունվեց: