Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 16-ին և ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին:
ԿԲ հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Օրենքում կատարված հիմնական փոփոխություններն են.
Կասկածելի գործարքների և գործարար հարաբերությունների կասեցման իրավասությունը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդից փոխանցվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին (այսուհետ՝ ՖԴԿ), փոփոխվել է նաև կասեցման կիրառման գործընթացը՝ հաշվի առնելով քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին օժանդակելու անհրաժեշտությունը:
Ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ դրանում ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Նշված անձինք դիտարկվում են որպես փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) բարձր ռիսկի չափանիշ, և այդ անձանց հետ գործարքներ կնքելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս անհրաժեշտ է իրականացնել հավելյալ պատշաճ ուսումնասիրություն:
Հստակեցվել է իրական շահառուի հասկացությունը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի համար սահմանվել են հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունը ստուգելու նպատակով անհրաժեշտ քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորելու ու պահպանելու պահանջը։
Մի շարք փոփոխություններ կապված են Օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկում հետ, մասնավորապես սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ՖԴԿ-ի հանձնարարականների ստացման մասին հաճախորդներին կամ այլ անձանց հայտնելու արգելք՝ նշված արգելքը նպատակ ունի ապահովել ՖԴԿ-ի հանձնարարականների, այդ թվում՝ կասկածների չբացահայտումը երրորդ անձանց:
Տրվել է «դրամական փոխանցում» հասկացության սահմանումը՝ որպես գործարք, որը ֆինանսական հաստատության միջոցով իրականացվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումը ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումը ստացողի նույն անձը լինելու հանգամանքից: Նախատեսվել է նաև դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատության պարտականությունը՝ Օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող բոլոր փոխանցումների իրականացումը մերժելու մասով:
Որոշ փոփոխություններ նպատակ ունեն ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ ՖԱԹՖ-ի 1-ին, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 18-րդ, 21-րդ և 25-րդ հանձնարարականներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, որոնք կրել են ինչպես բովանդակային, այնպես էլ ՖԱԹՖ-ի մեթոդաբանությամբ նախատեսված բառակազմին Օրենքի լիարժեք համապատասխանեցման բնույթ: Օրենքում կատարվել են նաև այլ ոչ էական տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Օրենքի փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն հղմամբ: