Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վ.Չարբախի 6-րդ փողոցից «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, «ձախ նստաթմբի ծակած վերքով»՝ 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքով»՝ 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, «բազմակի ծակած վերքերով»՝ 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և «ծակած վերքերով» 1986 թ. ծնված Վահագն Գ.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Նազարեթ Ս.-ին, 1959 թ. ծնված Զոհրաբ Ս.-ին, 1995 թ. ծնված Մեսրոպ Ս.-ին և 1995 թ. ծնված Անդրյաս Ս.-ին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նազարեթ Ս.-ն, Մեսրոպ Ս.-ն, Զոհրաբ Ս.-ն, և Անդրյաս Ս.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ՝ հայրը և վերջինիս երեք որդիները, ովքեր ձերբակալվել են: