|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը (ներսում երեխաներ կան):
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ԱԻԱԽ-ն և չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.56-ին:
Վերին Չարբախ թաղամասի Մարկվարտի փողոցի թիվ 45 տանն ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ), մասամբ՝ ննջասենյակը գույքով (մոտ 5 քմ), շքամուտքը (մոտ 15 քմ) և պատշգամբը (մոտ 3 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխաները (3 և 5 տարեկան) տնից դուրս են բերվել տեղի ուժերով. վնասվածքներ չունեն: