|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տեղեկացրել ենք, որ այսօր կյանքից հեռացավ սիրված ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Ազնավուրն օրեր անց պետք է ժամաներ Հայաստան՝ ներկա գտնվելու Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովին: Ավելին՝ հոկտեմբերի 11-ին նախատեսված էր նրա ելույթը Հանրապետության հրապարակում:
Ազնավուրը Հայաստան էր եկել 2017-ի գարնանը՝ ներկա գտնվելու մայիսին 28-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությանը: Իսկ մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նա ներկա էր իրեն նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղին: Հունիսի 1-ին նույնպես Ազնավուրին նվիրված համերգ էր՝ «Քեզ համար, Ազնավո′ւր» խորագրով, որին ներկա էր երգիչը։