Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւի այրին՝ Օլգա Վիշերնեւան, հիվանդանոցում մահացել է: Օլգա Վիշերնեւան վիրավորվել էր ամուսնու վրա սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ: Փոխհյուպատոսի վրա հարձակվել էին Սուխումում, երբ նա կնոջ հետ մեքենայով դուրս էր գալիս ավտոտնակից: Կրակոցները հնչել էին թիկունքից' դիպչելով դիվանագետի գլխին եւ կնոջ պարանոցին:
Ըստ ռուսական մամուլի` Աբխազիայի նախագահը, ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, արտակարգ խորհրդակցություն է անցկացրել եւ հանձնարարել առավելագույն ջանքեր ներդնել սպանությունը հնարավորինս արագ բացահայտելու համար: Ականատեսների ցուցմունքների հիման վրա կազմվել է քիլլերի ֆոտոռոբոտը: Մարդասպանը, ըստ այդ տեղեկությունների, ունի սլավոնական արտաքին:
Հետաքննիչները սպանության մի քանի պատճառ են նշում. Առաջին պատճառ կարող էր լինել փողը: Դեսպանատան շենքերի համալիրի կառուցման համար ՌԴ-ն հատկացրել էր 35 միլիոն դոլար։ Իսկ շենքի կառուցումը' սկսած կապալառուի ընտրությունից, ըստ լուրերի, հենց փոխհյուպատոսն էր կազմակերպելու:
Մյուս վարկածի համաձայն` Վիշերնեւին կարող էին սպանել նրա մասնագիտական գործունեության համար: Լինելով փայլուն դիվանագետ` նա Ռուսաստանի քաղաքացիներին էր վերադարձնում այն գույքը, որ խլվել էր Աբխազիայում բնակվող ռուսներից:
Երրորդ վարկածը ռուսաստանցի գործարար Սերգեյ Կլեմանտովիչի անհետացումն էր: Վիշերնեւը գործարար Սերգեյ Կլեմանտովիչի անհետացման ոչ պաշտոնական հետաքննություն էր անցկացնում։ Գործարարն անհետացել էր ուղիղ մեկ տարի առաջ կնոջ հետ միասին: