|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 19:00-ի սահմաններում Սևանի թերակղզու մոտակայքում քաղաքացին սկուտերով հեռացել է ափից և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները սկուտերը հայտնաբերել են կղզու մոտակայքում գտնվող նավի կայանատեղիում՝ ափին:
Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի (Ա. Կ. ծնված 1987 թ., մյուս քաղաքացու տվյալները չի հաջողվել պարզել), ովքեր ընկել են սկուտերի վրայից և լողալով դուրս եկել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակա ափ:
Ջրափրկարարները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել անձը չպարզված քաղաքացուն, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: