կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-02 17:38
Հասարակություն

Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր

Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և համագործակցության նոր ոլորտների նախաձեռնումը: