կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-26 10:35
Հասարակություն

Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է

Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է

Այսօր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է, նա այսօր կդառնար 40 տարեկան:

Մարգարյանը սպանվեց 2004-ին փետրվարի 19-ին: Նա մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին, և ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը սպանեց նրան՝ քնած ժամանակ կացնի 16 հարված հասցնելով Մարգարյանի դեմքին: Գուրգեն Մարգարյանը թաղված է Եռաբլուրում։

Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցավ Հունգարիայում։ Դատարանի կողմից անցկացված բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց։ Դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները:

2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ նրան ներում շնորհվեց Իլհամ Ալիևի կողմից, ազգային հերոսի կոչում, բնակարան նվեր ստացավ և կոչումը բարձրացվեց մինչև մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ։

Սաֆարովի արտահանձնումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման: