Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի և մահափորձի ենթարկված Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի և Հունգարիայի դեմ անհատական գանգատը Եվրադատարանը կստանա տասնօրյա ժակետում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան, Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի և Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Եվրադատարանում, որպես կանոն, գործերը քննվում են 2-4 տարվա ընթացքում, սակայն, ինչպես նշեց Սահակյանը, հնարավոր է այս գործը Եվրադատարանը համարի առաջնահերթ և արագացված դատաքննություն իրականացնի: Ըստ փաստաբանի` արագացված դատաքննության վերաբերյալ հստակ ժամկետներ հնարավոր չէ ներկայացնել, քանի որ դա կախված է Եվրադատարանի ծանրաբեռնվածությունից:
Փաստաբանը հույս հայտնեց, որ այս գործի վերաբերյալ դատարանի գնահատականը սուր կլինի, միաժամանակ նշեց, որ այն մեծ արժեք կունենա մարդու իրավունքների ստանդարտների զարգացման գործում:
Սահակյանի խոսքով` Մարգարյանի ընտանիքի անդամները հրաժարվել են նյութական եւ բարոյական հատուցումից, քանի որ ոչինչ չի կարող զավակի կորուստը լրացնել: «Գուրգեն Մարգարյանի մոր սրտի մղումն էր, որպես սփոփանք, դատական հայցում ներառել հայազգի ռազմագերիների ազատ արձակման պահանջը»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ, գործի առանձնահատկություններից ելնելով, այն իրատեսական չէ: «Իրատեսական է Սաֆարովի դուրս բերումը Ադրբեջանից, ինչը և հայկական կողմը ակնկալում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացվել փետրվարի 28-ին: