|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն:
Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող,հանձնաժողովումգործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ:Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ձեռնարկված միջոցների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: