|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«168 ժամ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու: «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։
Մեր տեղեկություններով, սակայն, այցի հետաձգման պատճառն այլ է. հայկական կողմը հանդիպում էր խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը մերժվել է։ Այնուհետև փորձ է արվել հանդիպում ձեռք բերել փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որը ևս մերժվել է։ Վերջին հույսը, որպեսզի «փրկվի» ԱՄՆ այցի դեմքը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման կազմակերպումն է, որի պատասխանը դեռ չի ստացվել։ Ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, դա էլ կմերժվի»: