կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 10:14
Առանց Կատեգորիա

Փաշինյանն իր կարիերայի ընթացքում մերժել է բոլորին ու ամենայնը. հիմա Հայաստանը մերժելու հերթն է․ «168 ժամ»

Փաշինյանն իր կարիերայի ընթացքում մերժել է բոլորին ու ամենայնը. հիմա Հայաստանը մերժելու հերթն է․ «168 ժամ»

Եվ խնդիրը միայն իշխանության գալու ճանապարհին դրսեւորված բացասականությունը կամ ատելությունը չէ, ինչը կարելի էր նորմալ համարել։ Նա կարող էր իշխանության գալ այդ հենքով, բայց արդեն որպես իշխանություն՝ դրսեւորեր ստեղծարարություն, կառուցողականություն, արարում, եւ այդպես շարունակ։ Սակայն իշխանության շուրջ երեք տարիներին նա այդպես էլ չհրաժարվեց նեգատիվիզմից, մանիպուլյացիաներից, անպատասխանատու հայտարարություններից, մերժողականությունից ու դրանք մշտապես վառ պահող ատելությունից։

Փաշինյանի իշխանությունն առաջին իսկ օրից կառուցվել է ու այսօր էլ շարունակում է նախկիններին մերժելու, կոռուպցիայի, թալանի դեմ պայքարի մասին հռչակագրային ականջահաճո ելույթների վրա, որոնք, եթե անգամ կարեւոր են ու անհրաժեշտ, այդուհանդերձ չպետք է լինեն իշխանության համար առաջին գերակայությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը՝ «մերժելով Սերժին», չմերժեց մերժումը որպես մտածողության տեսակ ու նաեւ քաղաքականության մեթոդ օգտագործելու սովորույթը, որն իշխանության պարագային արատավոր սովորույթ է։

Իշխանությունը՝ ի թիվս բազմաթիվ այլ առաքելությունների, պետության ու հասարակության առաջ ունի պոզիտիվ, կառուցողական պարտավորություններ, որոնք, սակայն, հնարավոր չէ իրագործել՝ որպես աշխարահայացք ու գործունեության առանցք որդեգրելով մերժողականությունը։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը կամ չկարողացավ, կամ չցանկացավ հասկանալ դա, ինչի արդյունքում անցած երեք տարիներին պետական, հանրային էներգիայի առյուծի բաժինն ուղղվեց իրականում անպտուղ պայքարների, դատարկ ելույթների, «արդարության վերականգնման» անվան տակ իրականացված իրավական կամայականությունների ու ամենաթողության, ներքին թշնամիներ կերտելու ու նրանց դեմ պատերազմելու՝ պետության ու հասարակության շահի տեսանկյունից ոչինչ չտվող գործընթացների վրա։

Իսկ երբ արդեն պետք էր պայքարել ոչ թե մտացածին ներքին թշնամիների, այլ միանգամայն իրական արտաքին թշնամու դեմ, նեգատիվիզմի ռելսերի վրա դրված, սեւերի ու սպիտակների բաժանված պետությունը չկարողացավ դիմակայել այդ մարտահրավերին, եւ արձանագրվեց խայտառակ պարտությունը՝ դաժան հետեւանքներով։

Նիկոլ Փաշինյանն անգամ երկրի ղեկավարի կարգավիճակում շատ հաճախ իրեն դրսեւորում է՝ որպես ընդդիմադիր գործիչ։ Դրա պատճառը, սակայն, ընդդիմադիր գործունեության հանդեպ նրա անհագուրդ սերը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի անհատական եւ քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է մերժումը՝ երեւույթի նեղ եւ լայն իմաստներով, կառուցելու, արարելու անկարողությունը։ Իր կարիերայի ընթացքում նա մերժել է բոլորին ու ամենայնը։ Հիմա Հայաստանը մերժելու հերթն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։