Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ավագանու ընտորւթյուններին հայտ ներկայացրած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա սատարում է դաշինքին` ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի մասնակցությամբ: Նա հայտարարեց, որ ովքեր ուզում են ամրագրել ժողովրդի հաղթանակը տարած հեղափոխության ժամանակ, ուրեմն պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի և Հայկ Մարությանի օգտին:
«Հայկ Մարությանի թեկնածությունը, իմ համոզմամբ, ամենաշատն է համապատասխանում այն գաղափարաբանությանը, որը դրված ա թավշյա հեղափոխության հիմքում: Ինքը չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորություն, փորձել է իրացնել իր տաղանդը: Էսօր շատերը հարցնում են` ո՞նց եղավ, որ Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունեցավ: Տուն ունի, որովհետև դուք եք գնել այդ տունը նրա համար, տուն ունի, որովհետև ինքը իր աշխատանքով վաստակել է այդ բարեկեցությունը: Այն աշխատանքով, որը սիրվել է ժողովրդի կողմից: Նա երբեք չի քծնել իշխանություններին»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով` Հայկ Մարությանը իր նախկին տունը գրավ է դրել, վարկ է վերցրել, կինոֆիլմ է նկարել, ու հաջողել է այնպես, որ կարողացել է ևս մեկ բնակարան գնել` չկորցնելով նախկին տունը: