|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռոբերտ Հայրապետյանի գրառումը. «Միգուցե արդեն անիմաստ է անդրադառնալ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող այս անձին և հատկապես նրա գործունեության ադեկվատությանն ու օրինականությանը, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրել խախտումներն ու կանխել նմանօրինակ անօրինությունները․
Եվ այսպես, մոտավորապես մեկ ժամ առաջ վերոնշյալ անձը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզչական պաստառի լուսանկարը․
Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․․․ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԴԻՐՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ․․․․ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ.․․ »։
Իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ, ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՏԱՐԱԾԵԼԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ․․․ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ։
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չտրված, նոր կառավարությունը այն սկսել է օրենքի կոպիտ խախտումներով․․սպասենք արդար և թափանցիկ ընտրությունների»։