Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ նախքան իր հարցի մասին խոսելն անդրադարձավ «Որոտան»-ի վաճառքի մասին հնչած հարցին եւ հայտարարեց, որ գույքի մասնավորեցման ծրագրից այն հանելը և վաճառելը շինծու գործարք էր, ինչի համար քերական օրենսգրքի վնասարարություն հոդվածը սահմանում է պատիժ: Արծվիկ Մինասյանի հարցը վերաբերում էր պարտադիր կուտակայինին: «Հարցը վերաբերում է ՍԴ` հունվարի 24-ի որոշմանը՝ չկատարել պարտադիր կուտակային վճարը: Ստացվում է, որ կառավարությունը չի կատարում ՍԴ որոշումը կամ չի ստեղծում այնպիսի պայմաններ, որ գործատուն ու աշխատողը ազատ կամաարտահայտվեն և պարտադիր վճարումներ են կատարվում: Ինչո՞ւ կառավարությունը փոփոխությունների չի ենթարկում էլեկտրոնային ծրագրային ապահովման մեջ»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը ձևավորվել է երեք տարիների ընթացքում, թե ինչպիսին պետք է լինի այդ համակարգի տեխնիկական բնութագիրը: «Եվ եթե որևէ փոփոխություն պետք է կատարվի, դրա համար անհրաժեշտ պետք է լինի երեք ամիս ժամանակ, որովհետև պահանջում է հանգամանալից աշխատանք: Այնպես չէ, որ այսօր որոշեցինք ու վաղը ծրագրային փոփոխություն մտցրեցինք: Եվ հետո կառավարության որոշում չկա, որ այդ խնդիրները պետք է կանոնակարգվեր»,-հայտաարեց նախարարը:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ՍԴ որոշումը շատ հստակ նախանշել է, թե ինչու է կասեցվում պատասխանատվություն նախատեսող հոդվածը, հետևաբար այն չի կարող դառնալ պարտադիր, ու գործատուները և աշխատողները ազատ կամաարտահայտություն պետք է արտահայտեն, այլ ոչ պարտադիր: «Կառավարությունը պարտավոր էր ՍԴ որոշումից հետո նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որ գործատուն և աշխատողները չհայտնվեին այսպիսի վիճակում: Կառավարությունը թույլ է տալիս կոպտագույն խախտում, էլեկտրոնային համակարգում պետք է կատարվեր փոփոխություն»,-ասաց Մինասյանը: Արտեմ Ասատրյանն էլ վստահեցրեց, որ կառավարությունը ոչ միայն չի խախում որևէ օրենսդրություն, այլ ճշգրտորեն պահպանում է այն: «Երեք տարվա բարեփոխումների արդյունքում չի կարելի էսպես թեթևությամբ խոսել դրա մասին, ու ասել, որ հունվարի 24-ից հետո պետք է փոխեինք համակարգեր, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում: Մենք հստակ պահում ենք թե օրենքը, թե օրենսդրությունը, թե գործատուների ու աշխատողների շահերը»,-ասաց նա: