Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեր երկրում չի կարող լինել սև կամ սպիտակ, իմ կամ քո. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարություններին:
«Մեր երկրում հասարակությանը չի կարելի բաժանել բարիկադների` բարիկադից այս կողմ գտնվող հասարակության, բարիկադից այն կողմ գտնվող հասարակության: Եվ, ի վերջո, ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի բացառապես և միայն ժողովուրդը, իսկ ժողովուրդն իր անունից խոսում է մեկ ձևով` ընտրության»,- շեշտեց նա:
Զոհրաբյանի կարծիքով` թեկնածուն էլ արձանագրել էր, որ վրիպակ է եղել: «Այնպես որ` եկեք ուղղակի ներողամիտ լինենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Մեր թիմի դեմ խաղ չկա» հայտարարությանը, Զոհրաբյանը նշեց. ««Մեր դեմ խաղ չկա»-ն և նմանատիպ հայտարարութւյունները մենք լսել ենք 90-ականից, և այդ հայտարարություններն են, որ երկիրը տարել են փակուղի, բայց նորից եմ կրկնում` լինենք մի քիչ ներողամիտ, թեկնածուն քաղաքականության մեջ փորձ չունի»:
Նա հույս հայտնեց, որ առաջին անգամ երկրում տեղի կունենան ազատ և արդար ընտրություններ, որտեղ որևէ վարչական ռեսուրս չի կիրառվի: «Եթե ազատ և արդար ընտրության արդյունքում երևանցին նախապատվություն տա որևէ այլ թեկնածուի, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` կլինեմ այդ թեկնածուին առաջին շնորհավորողը»,- ասաց Զոհրաբյանը: