|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հրապարակ»-ը գրում է. «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։
Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով և խնդրելով կանխավճար կատարել, որ պլանը կատարվի։ Եթե սրան գումարենք նաև այն, որ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահին «խոսքից զրկելու» վարչապետի քայլը մեծ աղմուկ հանեց, ապա կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: