կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-02 23:57
Քաղաքական

Մեր թիմի դեմը խաղ չկա. Հայկ Մարության

Մեր թիմի դեմը խաղ չկա. Հայկ Մարության

Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն այսօր կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտարարեց, որ դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար:

«Մեր թիմը ուժեղ է, նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»,- ասաց Մարությանը:

Նրա խոսքով` այսօր Հայաստանում կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ «Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»,- ասաց քաղաքապետի թեկնածուն: