կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-01 11:16
Հասարակություն

Էջմիածնի քաղաքապետարանի մոտ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Էջմիածնի քաղաքապետարանի մոտ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Երեկ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում` Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ` քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձնանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբեվել են դեռևս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Ռոլանդ Ասլանյանին, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Փաստի առիթով հարցուվել է քրեական գործ: