|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 15-ին` ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին են զանգահարել եւ տեղեկացրել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի երիտասարդ, որն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ինչպօես տեղեկացնում է ոստիկանության կայքը, պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել և վնասվածքներ է պատճառել 17-ամյա մի երիտասարդ, որը նույն օրը երեկոյան ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: