| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը նույն շրջանի դատարան է ուղարկել ուրիշի առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու վերաբերյալ հերթական քրեական գործը: Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Սերյոժա Սարգսյանը 2017թ. նոյեմբերի 7-ին իր ծանոթ Էդուարդ Ամիրբեկյանի հետ շրջել են Երևան քաղաքի այգիներից մեկում:
Այդ ժամանակ նշված այգու վերջնամասում Սարգսյանը նկատել է շան հետ միասին զբոսնող, իրեն անծանոթ Էլմիրա Կ-ին, մոտեցել է վերջինիս, փորձել է սիրել շանը ու միաժամանակ հարցեր է ուղղել Կարապետյանին:
Այդ պատճառով Էդուարդ Ամիրբեկյանի և Սերյոժա Սարգսյանի միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում Ամիրբեկյանը Սարգսյանին հարվածել՝ գցել է գետնին, այնուհետև Սարգսյանը բարձրացել ու Էդուարդ Ամիրբեկյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ գտնվող գաղտնի փական ունեցող դանակով հարվածել է Ամիրբեկյանի որովայնի շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` ուղեկցված ներքին արյունահոսությամբ:
Էդուարդ Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: