կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-31 11:04
Տարածաշրջան

Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը թուրքերը վերածել են ժամանցային վայրի

Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը թուրքերը վերածել են ժամանցային վայրի

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի:

Ըստ Ermenihaber-ի` չնայած կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և  նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը: 

10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է:

Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ վնաս են հասցնում առանց այդ էլ կիսաքանդ շիրմաքարերին: 

Այն զբոսաշրջիկները, ովքեր պահանջում են հարգել շիրմաքարերը, հայտնում են, որ Թուրքիան գիտակցելով, որ եկեղեցու շրջակայքը աղտոտվում է և վնաս հասցվում թե' եկեղեցուն և թե' շրջակայքում գտնվող գերեզմանոցին, դիտավորյալ չի վերահսկում:

 Չնայած այս ամենին, պետությունը մեծ գումարներ է վաստակում կղզի այցելող զբոսաշրջիկներից:

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունները արգելել էին պատարագ մատուցել, սակայն 4 տարի տևած դադարից հետո այս տարի կրկին պատարագ է մատուցվելու: Աղթամար կղզու եկեղեցին կառուցվել է  915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով: 

Վերոնշյալ գերեզմանոցը գտնվում է եկեղեցու հարավային և հարավ-արևմտյան հատվածում: