|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱԺ լսումները գնալով վերածվում են ժամանցային միջոցառումների: Բանն այն է, որ խորհրդարանի հանձնաժողովները վերջերս իրենց լսումները կազմակերպում են ԱԺ շենքից դուրս, հիմնականում հյուրանոցներում: Իսկ լսումներն ընդմիջվում են բավական ճոխ հյուրասիրություններով: Երեկ, օրինակ, ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը ՀՀ ազգային պատկերասրահում լսումներ էր կազմակերպել պատմական հուշարձանների պահպանման թեմայով: Իսկ ընդմիջմանն էլ եղել է շքեղ ֆուրշեթ` ճոխ ուտեստներով, էկզոտիկ մրգերով, շոկոլադե ֆոնդյուով եւ այլն:
«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ այս տարվա սեպտեմբերին էլ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ էր արել Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում, իսկ օրակարգում եղել էր ընդամենը 1 հարց՝2013թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվությունը: Հանձնաժողովի արտագնա նիստն ուղեկցվել էր սաունայում, լողավազանում հրաշալի ժամանցով:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: