Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Վան քաղաքի պատմական հատվածը, որը գտնվում է Վան հնագույն ամրոցի հարավում, կվերածվի զբոսաշրջային կենտրոնի։
«Յուզյունջու Յըլ» համալսարանի տվյալներով՝ արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ, կսկսվի Վան քաղաքի պատմական հատվածի վերածննդի ծրագրի առաջին փուլը, ներառյալ՝ հնագիտական պեղումները, պահպանման, վերականգնման, վերակառուցման աշխատանքները և տարածքի բարեկարգումը։
Ծրագիրը կիրականացվի Վանի ներդրումների մոնիտորինգի և համակարգման գրասենյակի կողմից՝ Արևելյան Անատոլիայի զարգացման գործակալության աջակցությամբ։
«Յուզյունջու Յըլ» համալսարանի ռեկտոր պրոֆ. բժիշկ Համդուլլա Շեֆլին աչքի է ընկել պատմակեղծարարությամբ, ըստ նրա՝ Վան քաղաքի պատմական հատվածը կառուցվել է Վանի բերդի հարավում և «իբր 1915-1918 թվականներին հիմնովին ավերվել է հայկական և ռուսական զինված խմբավորումների գործողությունների արդյունքում»։ Նրա խոսքով՝ մինչեւ 1915 թվականը Վանի բնակչությունը կազմում էր ավելի քան 100 հազար մարդ, սակայն «այդ ավազակախմբերի գործողություններից հետո այն նվազել է մինչեւ 7 հազարի»։
Շեֆլին նշել է, որ պատմական քաղաքի վերածննդից հետո հայտ կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ՝ Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում ընդգրկվելու համար։
Վանի թանգարանի տնօրեն Էրոլ Ուսլուն, իր հերթին, նշել էց, որ «7000 տարվա պատմություն ունեցող Վան քաղաքը եղել է տարբեր քաղաքակրթությունների կենտրոն։ Մինչև 1915 թվականի իրադարձությունները այն թանգարան էր բաց երկնքի տակ»։ Նա «մոռացել է» նշել Վանի իրական պատկանելությունը, ինչպես նաև այն, թե ինչ է եղել քաղաքի իրական տերերի` հայերի հետ: