|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ,,Դպրոցական տաք սնունդ,, ծրագրի ցանկում ընդգրկված դպրոցների բուֆետներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին առնչվող հարցերին:
Անդրադարձ եղավ նաեւ սուբվենցիաների տրամադրմանը եւ համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: Մարզպետը հանձնարարեց հստակ ներկայացնել կառավարության կողմից հաստատված այն ծրագրերի պատկերը, որոնք իրականացվելու են համայնքներում:
Ամփոփելով քննարկված հարցերը՝ Աշոտ Սիմոնյանն աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց առավել խստապահանջորեն եւ պատասխանատվությամբ մոտենալ տրված հանձնարարականների կատարմանը, չներկայացնել մոտավոր, ոչ լիարժեք տեղեկատվություն, փաստարկներին մոտենալ բացառապես օրենքների պահանջների սկզբունքներից: