կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 14:39
Հասարակություն

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրներ

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրներ

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-արեւմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանի մասնակցությամբ: Քննարկվեցին խմելաջրի մատկարարման ոլորտում մարզում առկա մի շարք խնդիրներ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց համատեղ լուծման ուղղությամբ:

Մարզպետը, մասնավոերապես, անդրադարձավ մարզկենտրոն Աշտարակ քաղաքում խմելաջրի մատակարարմանը, նշելով, որ թեպետ այստեղ բավականին մեծ ներդրումային ծրագիր է իրականացվել, այդուհանդերձ, քաղաքի հիմնական մասում ջուրը մատակարարվում է առավոտյան եւ երեկոյան՝ սահմանափակ ժամանակացույցուվ: Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն էլ հավելեց քաղաքի ՝ գրեթե անգործության մատնված կոյուղու համակարգի մասին: Օրախնդիր համարվեցին նաեւ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Թլիկում, Գետափում, Կարմրաշենում եւ այլ բնակավայրերում խմելաջրի օրախնդիր հարցի մասին:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-արեւմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը նշեց, որ բարձրացված հարցերին իրենք լիովին տիրապետում են, քանի որ ներկայումս իրենց մոտ իրականացվում են ոլորտի մանրակրկիտ ուսումնասիրման եւ դրանց հրանավոր լուծումներ տալու աշխատանքներ: Նա  ասաց, որ այդ գոշծընթացին զուգահեռ, նրանք իրականացնում են նաեւ կադրային, տեխնիկական հագեցվածության  եւ այլ բարեփոխումային ծրագրեր:

Համատեղ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպում կազմակերպել առաջիկայում եւս, որտեղ կամփոփվի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին