Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 7 երեխաների հայր 38-ամյա Ժորա Նազարյանն օգոստոսի 23-ի գիշերը ծեծի է ենթարկվել: Ծեծողը եղել է մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` «Հայդուկ» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահակյանը. տեղեկացնում է «Հրապարակը»:
Ժորա Նազարյանն ապրում է վագոն-տնակում և ըստ տվյալների փորձել է ընդամենը բողոքել գյուղում անցկացվող ջրագծից: Նա դիմել է ոստիկանության Աշտարակի բաժին` ասելով, որի իրեն «Նաիրի» ռեստորանային համալիրում ծեծել են Ն. Սահակյանը, Ա. Մնացականյանը եւ Ա. Մարտիրոսյանը (վերջին երկուսը «Հայդուկ» ՀԿ-ի անդամներ են, Սասունիկի բնակիչներ):
«Ուսի եւ դեմքի մասերում նրանց հասցվել են մարմնական վնասվածքներ: Ժ. Նազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն»,- թերթին ասել են ոստիկանության լրատվական բաժնից:
Ի դեպ, Ն. Սահակյանը մտադիր է դառնալ ԱԺ պատգամավոր, և իշխանական աղբյուրները նշում են, որ նա փոխարինելու է Խաչիկ Մանուկյանին:
Վերջում թերթն ավելացնում է. «Որոշ մարզեր վերածվել են իսկական խանությունների, որտեղ անգամ մարզպետից արված բանավոր դժգոհությունը կարող է նրան ծեծի ենթարկելու պատճառ դառնալ»: