Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հուլիսի 20-ին կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ բեղմնավոր աշխատանքային ընթացք մաղթեց:
Այնուհետեւ քննարկվեց ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման եւ այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին խմելու եւ ոռոգման ջրի մատակարարմանը, համայքների միավորման, ,,Մաքուր Հայաստան,, ծրագրերին եւ այլ ոլորտներին առնչվող խնդիրներին: Հանձնարարականների կատարման վերաբերյալ հնչեցին պարզաբանումներ եւ առաջարկություններ: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց, որ փաստաթղթաշրջանառության առումով ժամկետանց գրություններ չկան, եւ բոլոր գրություններին պատասխան է տրվել սահմանված կարգին համախապատասխան:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը անդրադարձավ բարձրացված հարցերին եւ նշեց, որ աշխատանքի կազմակերպումը չպետք է սահմանափակվի, սոսկ, գրավոր հանձնարարականների կատարումով, այլ դրանց պետք է տրվեն բովանդակային լուծումներ: Կառուցվածքային ստորաբաժանումների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կստակեցվեն առաջիկա անելիքները, կքննարկվեն դրանց լուծման գործնական ուղիները: Ելնելով գործունեության ծավալից, մարզպետն առաջարկեց աշխատանքային խորհրդակցությունները կազմակերպել ավելի հաճախակի՝ ըստ անհրաժեշտության:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին