Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 18-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Նախապես հերթագրված էր 28 քաղաքացի, սակայն ընդունելության եկած քաղաքացիրեների թիվն ավելին էր: Մարզի ղեկավարին բնակիչները դիմեցին ամենատարբեր հարցերով, որոնք առնչվում էին բուժօգնության, բնակարանի վերանորոգման, սոցիալական, աշխատանքային, դրամական աջակցության եւ անձնական այլ խնդիրների:
Լսելով քաղաքացիներին` Գաբրիել Գյոզալյանը մանրամասնորեն հետաքրքրվեց նրանց մտահոգող հարցերով, անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց: Դիմումատուներից 16-ը ստացան դրամական աջակցություն: Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն` մարզպետի մոտ ընդունելություն կկայանա յուրաքանչյուր ուրբաթ օր:
Գաբրիել Գյոզալյանը միաժամանակ կայցելի շրջաններ եւ տեղերում կընդունի քաղաքացիներին: Դա մարզի ամենահեռավոր համայնքների բնակիչներին եւս հնարավորություն կտա, առանց երկար ճանապարհ անցնելու, հանդիպելու մարզի ղեկավարի հետ եւ նրան ուղղելու իրենց մտահոգող հարցերը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին