Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ հուլիսի 4-ին: Ամփոփվեցին ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների, գրությունների վերաբերյալ իրականացվող աշխատանքները: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին նաեւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Մասնավորապես անդրադարձ կատարվեց մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներին, ընդերք օգտագործող ընկերությունների գործունեությանը, կրթության ոլորտին, 2017-2025 թթ. մարզի զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2018 թվականի մոնիտորինգին, հողերի ընթացիկ հաշվառմանը եւ այլ խնդիրներին առնչվող գործունեությանը:
Աշոտ Սիմոնյանը գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետից հետաքրքրվեց գյուղատնտեսական մթերքների արտադրության, բերքահավաքի, մթերման, ոռոգման գործընթացների մասին: Վարչության պետը զեկուցեց, որ ոռոգման ջրի վիճակն այս պահին բավարարում է: Բերքահավաքի եւ մթերման գործընթացներն իրենց կողմից վերահսկվում են, եւ այս առումով էլ խնդիրներ չկան: Այդուհանդերձ, մարզպետը հանձնարարեց այսօրվանից ուսումնասիրել ոլորտում առկա խնդիրները, որ կանխարգելվեն առաջիկայում դրանց հնարավոր առաջացումները:
Մարզպետն առանձնահատուկ ուշադրության արժանացրեց համայնքների սեփական եկամուտների կատարման, բոլոր հարկատեսակների հավաքագրման բարձր ցուցանիշերի ապահովման անհրաժեշտությունը: Այս առումով համապատասխան հանձնարարականներ ստացան նորանշանակ փոխմարզպետ Գ. Աթանեսյանը, մարզպետի խորհրդական Ս. Հովսեփյանը եւ ՏԻՄ վարչության պետ Հ. Ասատրյանը:
Քննարկվեցին նաեւ ներդրումային 10 ծրագրի կազմման, կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2018 թվականի տարեկան աշխատանքային ծրագրերի կատարման մասին հաշվետվության ներկայացման, աղբահանության կազմակերպման եւ վարձավճարների գանձման մասին հարցերը:
Աշոտ Սիմոնյանը նշեց, որ կհստակեցվեն մարզպետի նորանշանակ տեղակալների գործունեության ուղղությունները եւ, ըստ այդմ՝ կիրականացվի ոլորտների պատասխանատուների հետ աշխատանքը:
Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին