Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունները և Սիլիկյան թաղամասում որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Հրանտ, Աշոտ և Հրաչյա Մարտիրոսյանների նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառել կալանավորումը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Աշոտ, Հրաչյա, Հրանտ Կառլենի Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նախնական քննության արդյունքներով՝ 2015թ. հուլիսի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչներ Աշոտ, Հրաչյա, Հրանտ Կառլենի Մարտիրոսյանները և Կառլեն Հրաչյայի Մարտիրոսյանը, հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, հասարակական վայրում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Սիլիկյան 3-րդ թաղամասի տներից մեկի բակում շուրջ 20 րոպե տևողությամբ հնչեցրել են հայհոյանքներ, որպես զենք օգտագործվող մահակով հարվածել նույն տան բնակչուհի Մարինա Ավետիսյանի որովայնին, ապա մահակով հարվածել վերջինիս անչափահաս որդու կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։
Քննությամբ պարզվել է, որ անչափահաս տղան ավտոմեքենայով փորձել է դիմել փախուստի, ում հետապնդել են, կանգնեցրել ավտոմեքենան և մահակներով դիտավորությամբ հարվածել ավտոմեքենային։
Որոշում է կայացվել՝ Կառլեն Հրաչյայի Մարտիրոսյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով։