|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիան այս տարի նույնպես չի պատրաստվում մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին. այդ մասին հայտարարել է թուրքական «TRT» պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը։
Ըստ NTV-ի` նման որոշման պատճառը նախ քվեարկության համակարգն է: Որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ այդ երգի մրցույթին մասնակցում են այնպիսի մարդիկ , ինչպիսին է օրինակ «Մորուքավոր կին» մականունը ստացած ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վուրսթը, ով միաժամակ իրեն համարում է և՛ կին, և՛ տղամարդ։
Էրենի խոսքով` իրենք չեն կարող ժամը 21։00-ին հեռարձակել մի երգի մրցույթ, որին մասնակցում է «մորուք պահող, կիսաշրջազգեստ հագնող և սեռական կողմնորոշում չունեցող ինչ-որ մի ավստրիացի, այն դեպքում երբ այդ ժամին երեխաները դեռևս քնած չեն»։
Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը անցկացվել է Պորտուգալիայում։