|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրվեցին քաղաքապետի չորս թեկնածուներ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ թեկնածուներից երկուսը՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի և առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները՝ կանգնել է իր ճանապարհին: Ստեղծված իրավիճակն ինքնին հունից հանել է ՔՊ վարչության մի քանի անդամի, և տևական ժամանակ քաղաքապետի թեկնածուի շուրջ վեճը թեժ ընթացք է ունեցել»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում