|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և լրագրող Հայկ Խալաթյանը վիճել են ճեպազրույցի ժամանակ, երբ Հայկ Խալաթյանը հարցրել է օկուպացված Արցախում հայկական, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված խորհրդային հուշարձանների ոչնչացման և պղծման մասին: Խալաթյանը Զախարովայից հետաքրքրվել է՝ արդյոք ռուսական կողմը Բաքվից որևէ պատասխան ստացե՞լ է, թե՞ ոչ։
«Վստահեցնում եմ՝ մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Բայց ցանկանում եմ Ձեզ մի հարց տալ՝ այլ երկրներում ոչնչացվող հուշարձանները Ձեզ մտահոգո՞ւմ են: Ոչ մի անգամ ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել սրա վերաբերյալ որևէ նյութ», - ասել է Զախարովան:
Նա նշել է, որ զարմացած է, թե ինչու երբևէ հայկական կողմը չի բարձրացնում եվրոպական երկրներում խորհրդային հուշարձանների պղծման հարցը:
«Ես լավ հասկանում եմ, թե հարցերն ինչ նպատակով եք տալիս: Խնդրում եմ, մի շարունակեք», - հավելել է Զախարովան՝ եզրափակելով զրույցը։
Մանրամասն՝ տեսանյութում։